Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ ուղղված իր հանցագործությունները ու Արցախից վտարել արցախցիներին․Բեգլարյան
Արցախում ձյուն է, ջերմաստիճանը` 0, եւ արդեն 5-րդ օրն է, ինչ 100.000 բնակչությունը զրկված է գազամատակարարումից, այդ թվում տաք ջրից ու ջեռուցումից:
Պատճառը ադրբեջանական կողմն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին ու արցախցի մասնագետներին` մոտենալ Հայաստանից եկող միակ գազատարին ու վերանորոգել այն:
Իսկ գազատարը պայթել է` գտնվելով ադրբեջանական կողմի հսկողության ներքո:
Սրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունները` մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից` խոչընդոտելով գյուղատնետսական աշխատանքների իրականացմանը:
Հետեւությունը մեկն է` Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ ուղղված իր հանցագործությունները ու Արցախից վտարել արցախցիներին, իսկ մենք շատ ամուր ենք կանգնած մեր հինավուրց հողի վրա ու ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում