Արցախի հետ կապված մեկ կարևոր բան պետք է շատ պարզ հասկանալ
Արցախի հետ կապված մեկ կարևոր բան պետք է շատ պարզ հասկանալ։
Հայաստանի ներկայիս իշխանությունները իրավիճակը հասցրել են մի կետի, որ Արցախի շուրջ անընդհատ լարվածության օջախներ են լինելու, սադրանքներ ագրեսիա։
Արցախի ներկայիս կարգավիճակը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունը, ադրբեջանական սադրանքների համար պարարտ հող է։
Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ պետք է շատ անկեղծ լինել։ Նախ դրան նրանք արժանի են, երկրորդ, պետք է իմանան իրականությունը։
Հայաստանում և հատկապես Արցախում ապրելը նշանակում է անընդհատ գտնվել պայքարի մեջ և կռիվ տալ ֆիզիկական անվտանգության համար։
Պետք է ճիշտ իրողությունները ֆիքսել, որպեսզի հնարավորություն ստանալ մարտավարական և ռազմավարական տարածության մեջ ճիշտ գործիքներ ընտրել կամ մշակել ապրելու և պայքարելու համար։
Ադրբեջանական ճնշումները տարբեր դրսևորումներով անընդհատ շարունակվելու են, հարցը նրանում է, թե կենսունակության, արդյունավետության, ճկունության ինչպիսի վիճակ կապահովենք Արցախում և Հայաստանում, ընդհանուր դիմակայության ու երկարատև պայքարի արդյունքում ով ինչ խնդիր կլուծի։
Ադրբեջանի ընտրած գործիքները մեզ ստիպում են պատրաստվել երկարատև պայքարի, եթե մարտահրավերը ճիշտ չընկալենք, ապա կրկնում եմ՝ ֆիզիկական գոյության խնդիր ենք ունենալու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից