McDonald's-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում
McDonald's-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում և փակել բոլոր 850 ռեստորանները, ասվում է ընկերության կայքում։
«Մեր գործադիր տնօրեն Ռիկ Էրնանդեսի և տնօրենների խորհրդի մնացած անդամների հետ մանրակրկիտ խորհրդակցությունից հետո McDonald's-ը որոշել է ժամանակավորապես փակել մեր բոլոր ռեստորանները Ռուսաստանում և դադարեցնել գործունեությունը այս շուկայում», - ասվում է McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկու հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ McDonald's-ի արժեքները ընկերությանն իրավունք չեն տալիս անտեսել «Ուկրաինայում տեղի ունեցող մարդկային անհարկի տառապանքը»։
Ռուսաստանում McDonald's-ում աշխատում է մոտ 62000 մարդ։ Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի վճարել նրանց աշխատավարձերը՝ չնայած ռեստորանների փակմանը։ Թե երբ կվերաբացվեն, հայտնի չէ։
KFC-ն, հետևելով MacDonalds-ին, հայտարարել է Ռուսաստանում բոլոր ռեստորանների փակման և աշխատանքի դադարեցման մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից