Այսօր լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Առաքելյանի եղբայրը
Այսօր լույս աշխարհ եկավ 44- օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը: Շնորհավորում եմ ընկերոջս` Սեյրանին որդու ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ, որ փոքրիկ Արտակը լույս բերի ընտանիքին` շարունակելով հերոս եղբոր չապրած կյանքն ու իրականացնելով նրա չիրագործված երազանաքները:
Քո ծնունդով բոլորիս մեջ վերստին ապրելու ցանկություն արթնացրեցիր, փոքրիկ Արտակ, մեծացիր խաղաղ և անվտանգ երկնքի տակ:

















































