Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել է Թաղավարդի հատվածում
Արցախի Թաղավարդ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ կեսօրից մինչև ուշ երեկո պարբերաբար կրակոցներ են եղել որոնք պարզ լսվել են գյուղում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի համայնքապետի տեղակալ Սևակ Խաչատրյանը։
«Կեսօրին՝ ժամը 13։00-ից սկսել են կրակել։ Մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել են, հետո արդեն ընդհատումներով էին կրակում»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվադաշտում ակտիվ ապատեղակատվական գրոհներ են ընթանում, որոնց, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ հաջորդում են ադրբեջանական կողմի սադրանքները։ Այս անգամ էլ դրանք չուշացան․թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքների դիմել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում