125 մլրդ դոլար մի լուսանկարում. Forbes-ի 100-ամյակի առթիվ աշխարհի մեծահարուստները միասին լուսանկարվել են
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում են հավաքվել մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից շատերը՝ նշելու հեղինակավոր Forbes հանդեսի 100-ամյակը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հրավիրվածների շարքում ամենահարուստը եղել է ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը գնահատվում է 78.6 մլրդ դոլար:
Հանդեսի «ծննդյան» կապակցությամբ Pier Sixty հանդիսությունների շքեղ սրահում ներկա բոլոր միլիարդատերերն ու միլիոնատերերը միասին բեմ են բարձրացել ու լուսանկարվել: Արդյունքում ստացվել է բացառիկ կադր՝ «125 մլրդ դոլար արժողությամբ»: Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարում ներկա բոլոր մարդկանց կարողությունն իրար գումարելու դեպքում ստացվում է 125 մլրդ դոլար:
Նշվում է, որ Forbes-ի 100-ամյակի առթիվ թողարկվել է ամսագրի հատուկ համարը, որում անդրադարձ է արվել ներկայում ապրող 100 ամենախելացի գործարարներին: Ցանկում ներառվել են Ջեֆ Բեզոսը, Բիլ Գեյթսը, Մայքլ Բլումբերգը, Ջորջո Արմանին, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ռիչարդ Բրենսոնը, Օփրա Ուինֆրին և այլ մեծահարուստներ:
Մինչդեռ շապիկին հայտնվել է 87-ամյա Բաֆեթը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում