Հաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները
Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը։ Այս մասին գրել է տելեգրամի իր ալիքում իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչները և վարձկաններն Ուկրաինա են տեղափոխվում Լեհաստանի տարածքով։
Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկին՝ դեռևս փետրվարին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունով գործող ոչ պաշտոնական թվիթերյան էջը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի տարածքում մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների գործունեւթյան անթույլատրելիության մասին։
Իրականում կարծես խոսքը հենց այն ահաբեկիչների մասին է, որոնք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածք էին տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և որոնց հետագա «ճակատագիրն» այդպես էլ անհայտ էր մնում։
Մինչդեռ, Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը, որոնցում կարող են լինել ոչ միայն զենք և ռազմամթերք, այլ նաև հենց մերձավորարևելյան ահաբեկիչների խմբեր»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից