Փաշինյանը փորձում է կռիվներ հրահրելով շեղել հանրությանը. Արթուր Վանեցյան
Երեկ մենք ականատես եղանք խայտառակ, լկտի պահվածքի, որը հարիր չէ ոչ միայն երկրի վարչապետին, այլ առհասարակ որևէ մեկի: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հարց է առաջանում, թե ինչու նման վարքագիծ դրսևորեց, կամ ինքը անհավասարակշիռ անձ է, կամ գիտեր, որ լինելու են հայրցեր, որոնց պատասխանները ինքը չուներ, երրորդ դեպքում էլ ուղղակի տեսել է, որ աշխատանքային մթնոլորտ է ձևավորվել, փորձեց այնպես անել, որ կռիվներ լինեն, շեղեն հանրությանը»,-ասաց նա:

















































