Փաշինյանի կալավանցի խորհրդականը՝ Սյունիքի նոր մարզպետ
Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ փետրվարի 16-ից մեկամսյա ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզ։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար:
«Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։ Ռոբերտ Ղուկասյանը նաև հայտնի է Գեղարքունիքի մարզի Կալավան համայքից, որտեղ էլ ծանոթացել էր Փաշինյանի հետ, այնուհետև դարձել նրա խորհրդականը։

















































