Գերմանիայի իշխանություններն առգրավել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի մեգազբոսանավը
Գերմանիայի իշխանություններն առգրավել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի մեգազբոսանավը, հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով մի քանի անանուն աղբյուրների։
Ուսմանովի զբոսանավը մի քանի ամիս գտնվել է Համբուրգի նավամատույցում՝ վերասարքավորման նպատակով։
512-ֆուտանոց Dilbar զբոսանավը, որը կշռում է 15 917 տոննա, համարվում է աշխարհի ամենամեծ շարժիչային զբոսանավը։
Forbes-ի տվյալներով՝ Ուսմանովը գնել է պատվերով պատրաստված զբոսանավը մոտ 600 միլիոն դոլարով, իսկ կառուցման համար պահանջվել է 52 ամիս։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Insider-ին չի կարողացել հաստատել այն տեղեկությունը, որ զբոսանավն առգրավվել է։ Ուսմանովը եւ Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարությունը դեռեւս չեն պատասխանել Insider-ի՝ մեկնաբանության խնդրանքին։
Guardian-ի փոխանցմամբ՝ Ուսմանովի ակտիվները սառեցվել են Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում։ Այն բանից հետո, երբ Եվրամիությունը հայտարարել է Ուսմանովի եւ այլ ռուս գործարարների դեմ պատժամիջոցների մասին, նա լքել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից