«Ռեալի» եւ իսպանական ֆուտբոլի խայտառակությունը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրն ավարտվեց ոչ թե անակնկալով, այլ սկանդալով: Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1:0 հաշվով պարտվեց Սեւիլիայի «Բետիսին»:
Պարտվում են բոլոր թիմերը, այդ թվում եւ շատ ուժեղները, բայց երբ թիմը դուրս է գալիս դաշտ եւ բոլորը նկատում են, որ ամեն ինչ անում են գոլ չխփելու համար, արդեն իսկ բազմաթիվ հարցեր են առաջանում:
«Ռեալը» ոչինչ չարեց գոլ խփելու համար, ավելին, ֆուտբոլիստների գերակշիռ մասի մոտ նկատվում էր հույզերի լիակատար բացակայություն:
Եւ այսպես, ինչու պարտվեց «Ռեալը»: Կանգ առնենք վարկածներից մեկի վրա: Այս խաղից մի քանի ժամ առաջ իսպանական ոստիկանությունը հայտարարեց, որ Կատալոնիայում ձերբակալել է բարձրաստիճան պատոնյաների, որոնք փորձել են կազմակերպել անկախության հանրաքվեն եւ առգրավել են միլիոնավոր քվեաթերթիկներ:
Իսկ ի՞նչ կապ ունի Կատալոնիայի անկախության հանրաքվեն «Ռեալի» պարտության հետ: Շատ ուղիղ: Առաջնության մեկնարկից առաջ բոլորը համոզվեցին, որ «Ռեալը» մի քանի անգամ ուժեղ է «Բարսելոնայից», բայց չգիտես ինչու «Բարսելոնան» միայն հաղթանակներ է տանում, իսկ «Ռեալը»՝ միավորներ կորցնում:
Ամեն ինչ շատ պարզ է եւ զզվելի: Իսպանիայի իշխանությունները ֆուտբոլի հաշվին ցանկանում են Կատալոնիայում մեղմել անկախական տրամադրությունները: Իսկ դրա համար հիմա բավարար չեն «Բարսելոնայի» հաղթանակները, անհրաժեշտ է, որ «Ռեալն» էլ պարտվի, միավորներ կորցնի, եւ որքան շատ, այնքան ուրախ կլինեն կատալոնական թիմի երկրպագուները, եւ այդքան հեռու կմնան անկախության գաղափարից:
Ամեն ինչ կեղտոտ է եւ զզվելի, բայց սա ժամանակակից բարքերն են եւ իրականությունը:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է