Շներն ունակ են սգալ իրենց ցեղակիցների կորուստը
Իտալացի գիտնականները որոշել են ստուգել՝ արդյո՞ք չորքոտանիները սգում են իրենց մտերիմների կորուստը, եւ անցկացրել են հարցում 426 մասնակիցների շրջանում: Հարցաթերթը հաշվի է առել կենդանիների տերերի հույզերը՝ չափազանցություններից կամ սեփական ապրումներն իրենց ընտանի կենդանիներին վերագրելու փորձերը կանխելու համար: Այդ մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը:
Հարցմանը մասնակցել են ընտանիքներ, որոնք ունեին մի քանի շուն, եւ դրանցից մեկը սատկել էր: Արդյունքները ցույց են տվել, որ կորստից հետո մյուս կենդանիները գտնվել են սուգ հիշեցնող վիճակում:
Կորստից հետո շների 87 տոկոսի շրջանում նկատվել են փոփոխություններ վարքագծում: Վշտի բացասական դրսեւորումներից էին տիրոջից ավելի մեծ ուշադրություն պահանջելը (67 տոկոս), խաղերից հրաժարումը (57 տոկոս), ակտիվության մակարդակի անկումը (46 տոկոս):
Բազմաթիվ շներ չեն ցանկացել զվարճանալ, սակայն խնդրել են սփոփանք: Կենդանիների 35 տոկոսն ավելացրել է քնի տեւողությունը, ցուցաբերել է վախ, 32 տոկոսի շրջանում կորել է ախորժակը, եւս 30 տոկոսը ոռնացել կամ վնգստացել են սովորականից ավելի շատ:
Սգացող շների վերաբերմունքը տարբերվել է նրանով, որ ընկերները միասին խաղում եւ զբոսնում էին, կիսում ուտելիքը, իրերը, հանգստի գոտին, հոգ տանում միմյանց մասին, չէին կռվում: Շների 90 տոկոսն ապրում էր իրենց ցեղակիցների հետ ավելի քան մեկ տարի:
Եթե տերն ուժգին ապրումներ ուներ կենդանու կորստի կապակցությամբ, այդ հույսը զգում էին նաեւ շները:
Գիտնականների խոսքով՝ վերջնական եզրակացնելու համար, որ շները սգում են իրենց ընկերների կորուստը, մեկ հետազոտությունը բավարար չէ: Սակայն, անկասկած, կորստից հետո շների վարքը կախված է ցեղակիցների միջեւ հարաբերություններից եւ արդեն խոսում է ամուր կապվածության մասին: Այդկերպ, շների շրջանում եւս կիրառելի է կապվածության հայտնի տեսությունը: Այն կարող է բացատրել, թե ինչու են կենդանիները, ինչպես եւ մենք, սգում մտերիմ էակի կորուստը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից