«Խոսք եմ տալիս՝ գալու եմ Հայաստանում ապրելու»․ Մարկո Խանն առաջին անգամ հայրենիքում է
«Այնպիսի զգացում ունեմ, ասես, տուն եմ եկել, շատ լավ եմ այստեղ ինձ զգում»,-ասում է Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը, որն այս օրերին Հայաստանում է: «Կարիբյան ծովի ծովահանները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ․թ․ա․» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանը երեկ Հայաստան ժամանած այլ հայտնիների՝ Օրնելլա Մուտիի եւ Միշել Լեգրանի հետ մասնակցել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցռմանը։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարկոն խոսեց առաջին անգամ Հայաստանում լինելու եւ Դենզել Վաշինգթոնի հետ նոր նախագծում նկարահանվելու հնարավորության մասին․
«Սիրահարվել եմ Հայաստանին։ Դեռ շատ վայրերում չեմ եղել։ Երեկ եղել ենք Ծիծեռնակաբերդում։ Առաջին անգամ էի այնտեղ, շատ ծանր զգացողություն էր։ Չկարողացա ինձ զսպել, որովհետեւ այդքան մարդ զոհվել է հանուն մեր ազգի, հանուն մեր անվան»,-նշում է Մարկոն՝ հավելելով, որ շատ է հավանում այստեղի սնունդը։
«Ամեն ինչ բնական է։ Սովորական լոլիկով ձվածեղն անգամ այստեղ ավելի համեղ է»։
Ի դեպ, հոլիվուդյան դերասանը նաեւ նշեց, որ մեծ ցանկություն ունի հետագայում այստեղ բնակվելու.
«Խոսք եմ տալիս՝ գալու եմ Հայաստանում ապրեմ։ Սա չեմ ասում, որ ինչ-որ մեկը լսի, զարմանա։ Կտեսնեք՝ այդպես էլ անելու եմ»
Հայաստանում Մարկոն ծանոթացել է մի քանի դերասանի հետ, չի բացառում հետագայում նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մինչ այդ դերասանը վերադառնալու է Հոլիվուդ, որտեղ նկարահանման նոր առաջարկ է ստացել․
«Գալուցս մեկ շաբաթ առաջ փորձի էի։ Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ նոր ֆիլմի համար էին այդ քասթինգները։ Թուրքի դեր պետք է խաղամ։ Երբ մենեջերիս զանգահարեցին եւ հարցրեցին, թե որն է իմ լեզուն, խնդրեցի նրանց ասել, որ Իրանում եմ ծնվել, եւ առաջին լեզուս պարսկերենն է, այլապես վստահ եմ՝ այդ գործը չեմ ստանա։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,-եզրափակեց դերասանը։
Մարկո Խանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում