Լա Լիգայի նախագահ. Կցանկանայի, որ Հոլանդը տեղափոխվեր «Բարսելոնա», Մբապեն՝ «Ռեալ»
Իսպական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հույս է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդn ամռանը կտեղափոխվեն Իսպանիայի առաջնություն։
«Ես կցանկանայի, որ Հոլանդը տեղափոխվեր «Բարսելոնա», Մբապեն՝ «Ռեալ»։ Ցանկանում եմ, որ մեզ ժպտա հաջողությունն այնպես, ինչպես անցյալում, երբ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն իրար դեմ էին խաղում աշխարհի երկու լավագույն ակումբներում։ Այդ հարցում ես Լա Լիգայի ֆանատն եմ։
Երբ պայմանագրի ավարտին մնում է կես տարի, իսկ տեղափոխություն կամ նոր պայմանագիր չկա, ապա ֆուտբոլիստի հեռանալու հավանականությունը շատ մեծ է։ Միակ ակումբը, որի մասին գրում են լրատվամիջոցները՝ «Ռեալն» է։ Հույս ունեմ, որ «Ռեալը» ավարտին կհասցնի գործարքը։ Մբապեն շատ բան կտա «Ռեալին» եւ Լա Լիգային»,- Տեբասի խոսքը մեջբերում է ABC-ն։
Հիշեցնենք, որ անցած ամռանը ՊՍԺ-ն հրաժարվել էր 180 միլիոն եվրոյով Մբապեին վաճառել «Ռեալին»։ Այժմ փարիզյան ակումբը փորձում է համոզել ֆրանսիացի ֆուտբոլիստին 2 տարվա նոր պայմանագիր կնքել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը