ՔՊ-ի համար Շուշիի հռչակագիրը ընդունելի՞ է, թե՞ ոչ․ Գուրգեն Արսենյանի խայտառակ պատասխանը. (տեսանյութ)
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքի մասին Շուշիի հռչակագիրը դատապարտելու բանաձև ընդունելու՝ «Հայաստան» դաշինքի նախաձեռնած քննարկումների ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ միայն մեկ հարց է այժմ կարևոր՝ Շուշիի հռչակագիրը Հայաստանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ՝։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ՔՊ-ի անունից պատասխանեց, որ այլ երկու երկրների միջև կնքված փաստաթուղթն իրենց խնդիրը չէ, իրենց խնդիրը խաղաղություն իրականցնելու օրակարգն է, որի ճանապարհին ՔՊ-ն ունի իր տակտիկական մոտեցումները, որից ելնելով իրականացնում են բոլոր այն քայլերը, որոնք իրականցնում են։
«Մենք արձանագրում ենք, որպես ՀՀ իշխանություն, որ աջակցություն ենք ստացել ՀՀ ժողովրդի կողմից, հարևան ժողովուրդները ունեն իրենց նպատակները, որոնք միշտ չէ, որ համընկնում են ՀՀ ժողովուրդի նպատակների հետ»,-ասաց Գուրգեն Արսենյանը։
Ռուստամյանը մի քանի անգամ ստիպված եղավ հարցնել՝ իսկ ՀՀ ժողովուրդը իրենց տվե՞լ է իրավունք՝ Շուշիի հռչակագրին համաձայնելու, Արսենյանը համառորեն կրկնեց, որ իրենց նպատակը խաղաղության օրակարգի հաստատումն է։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում