Հայի տականքը
Այսօր, արցախյան պայքարի 34 ամյակի օրը, համացանցում տարածվեց ոմն Արսեն Ավագյանի գրառումը։ Սույն տականքը ամենանողկալի հերյուրանքներն է տարածում արցախցի մեր քույրերի և եղբայրների մասին։ Ուղղակի աներևակայելի է, թե ինչ աստիճանի գարշամտածողություն պետք է ունենա, մարդը, այն էլ՝ հայ , այսպիսի տողեր գրելու համար։ Կարդում ու մտածում ես, թե ինչպիսի բարքերի անկում է ապրում մեր հասարակությունը։ Նման մտածողություն ունեցողներ ազգին, ժողովրդին արտաքին թշնամի պետք չէ, քանի որ այս մտածողությամբ մենք ինքներս կործանում ենք մեր պետությունը և մեր ապագան։ Շատերն այս գրառման մեջ տեսնում են ատելության խոսք և դիմում իրավապահներին։ Բան չունեմ ասելու։ Բայց անկեղծ ասեմ, առանձնապես ինձ չի հետաքրքրում, թե ինչ արձագանք կունենա իրավապահների համար սույն գրառումը։ Խնդիրն այն է, որ այս գարշագրառումը հավանության է արժանացել հազարավոր և տարածվել հարյուրավոր անձանց կողմից։ Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։
Եվ վերջապես, արդյո՞ք սա պատահական երևույթ է, որն իր կարծիքն է հայտնել, թե՞ սա իբր անհատ անձնավորության դիմակի տակ թաքնված պաշտոնական քարոզչություն է։ Եթե մենք բոլորս անարգանքի սյունին չգամենք այդ Արսեն Ավագյան կոչվող տականքին և նա այլևս անհարմար չզգա նույնիսկ փողոց դուրս գալու, ուրեմն արժանի չենք ազգ, ժողովուրդ կոչվելու և պետություն ունենալու։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից