Մեր խանութներում թուրքական ծիրանի ջեմեր են վաճառվում, իսկ մենք հայկականն ենք ուզում. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ
Գլենդելի հայությունը ցանկանում է քաղաքային խանութներում ավելի շատ հայկական ապրանքներ տեսնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը:
Ասել, որ Գլենդելում, ինչպես ամբողջ Քալիֆորնիայում շատ հայեր կան, նշանակում է՝ ոչինչ չասել: Նրանք հաճույքով կգնեին այն ամենը, որի վրա նշված է Made in Armenia: Մինչդեռ, ցավոք, նման մթերքները չափազանց քիչ են, հավելեց Նաջարյանը:
«Դժվար է ասել՝ որն է բուն պատճառը: Որքանով հասկանում եմ՝ սանիտարական վերահսկողության խնդիրներ չեն եղել: Իսկ եթե գնի մասին եք ասում, ապա դա էլ խնդիր չէ: Հայրեը պատրաստ են նաեւ ավելին վճարել, միայն թե իրենց սեղանին հայկական ինչ-որ բան լինի: Շատ բան կա ուրիշ երկրներից, եւ նաեւ Թուրքիայից: Նրանց ապրանքը գուցե եւ ավելի էժան է, սակայն մենք չենք ուզում: Թող հայկականը լինի: Եվ թող նույնիսկ ինչ-որ օլիգարխներ արտադրեն: Չէ՞ որ այդ գործարաններում հասարակ մարդիկ են աշխատում: Նշանակում է՝ մենք կօգնենք զբաղվածության հարցում»,- հավելեց Նաջարյանը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում