Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:
❗️Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
❗️Նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:
❗️Ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
❗️Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախեւառաջ՝ Դավիթ Շահնազարյանի եւ Հանրապետականի, ինչպես նաեւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի եւ Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ:
❗️Չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին (դեսպանի համապատասխան նամակները մեր ձեռքի տակ են), մեզ հաջողվեց կատարել այս աշխատանքը:
❗️Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար:
Հ.Գ. Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք եւ անբարո իշխանությունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից