Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՌԴ մեկնած խոպանչիները տարեցտարի ավելի քիչ փող են ուղարկում

 ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է 2021թ․-ի ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և նույն սկզբունքով ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների հաշվեկշիռը։ Ներկայացվել են ներհոսքի ու արտահոսքի ընդհանուր թվերը և երկու առաջատար պետությունները, որոնք պայմանավորել են հիմնական ներհոսքն ու արտահոսքը։ 2021թ․-ին արտաքին աշխարհից ՀՀ է փոխանցվել 2 մլրդ 109 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Այս թիվը 2014թ-ին փոխանցվածից հետո (2․12 մլրդ դոլար) վերջին տարիներին ՀՀ ներհոսած ամենամեծ գումարն է։ 2020թ․-ին, պայմանավորված կորոնավիրուսով, մեր հայրենակիցների մի զգալի մասը չի մեկնել արտերկիր՝ աշխատանքի։

Այդուհանդերձ այդ տարում ՀՀ փոխանցված գումարների մակարդակը եղել է բարձր․ 1․84 մլրդ դոլար, որը 116 մլն դոլարով է պակաս եղել 2019թ․-ի ներհոսքի ցուցանիշից, բայց գերազանցել է մնացյալ տարիների ցուցանիշները։ Ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով ՀՀ մտնող գումարների բացարձակ մեծամասնությունը գալիս է ՌԴ-ից։ Անցած տարվա 2․1 մլրդ դոլարի ներհոսքից 866 մլնը եկել է ՌԴ-ից։ Արժե նշել, որ սա վերջին տասնամյակի ամենավատ ցուցանիշներից է։ Հասկանալիորեն քիչ ավելի փոքր գումար է ուղարկվել 2020թ․-ին։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր տարվա հաշվով ՌԴ-ից ՀՀ է հոսել միջինում ավելի քան 1-1․1 մլրդ դոլար։

Հայաստանի երկրորդ խոշորագույն «դոնորը» Միացյալ Նահանգներն է։ Նախ․ այդ առումով, ՌԴ-ի համեմատությամբ, ԱՄՆ-ն ավելի «համեստ» էր։ Մինչև 2017թ․-ը ներառյալ, յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգներից բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է ներհոսել պակաս, քան 200 մլն դոլար։ 2018թ․-ի ներհոսքի թվերը շեշտակի ավելացել են։ 2020թ․-ին ԱՄՆ-ից Հայաստան է հոսել գրեթե 459 մլն դոլար, 2021թ․-ին՝ արդեն 580․3 մլն։

Պետք է մասնագիտական խորը ուսումնասիրություն իրականացվի, հասկանալու համար կապ կա՞ արդյոք ՌԴ-ի ներհոսքերի նվազմանը զուգահեռ ԱՄՆ-ից եկող գումարների աճի միջև, թե՞ դա զուտ համընկնում է։ Հասկանալի է, որ փոխանցումները միակողմանի չեն լինում, Հայաստանից էլ են գումարներ փոխանցվում դուրս և բոլորովին էլ ոչ փոքր թվերով։ 2021թ․-ին ՀՀ-ից Ռուսաստան է փոխանցվել գրեթե 402 մլն դոլար։

Ընդ որում, սա վերջին 4 տարում ՀՀ-ից ՌԴ փոխանցված ամենափոքր գումարն է։ 2020թ․-ին այստեղից դեպի ՌԴ արտահոսքը կազմել է 460 մլն դոլար, 2018-ին՝ 471․7 մլն։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին։

Անցած տարի ՀՀ-ից ՌԴ է փոխանցվել 189 մլն դոլար, 2020թ․-ին՝ 162․3, իսկ 2019թ․-ին՝ 275 մլն դոլար։ Ինչ վերաբերում է զուտ ներհոսքին, այն է՝ ստացած և ուղարկածների տարբերությանը․ այստեղ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծվում։ Հայաստան-Ռուսաստան «մասնավոր ֆինանսական» հարաբերություններում «զուտ ներհոսքը» տարեցտարի կայունորեն նվազում է։

Եթե 2014թ․-ին այն 1․3 մլրդ էր, ապա 2016թ-ին՝ 563․5 մլն, 2018թ․-ին՝ 578մլն, 2020թ․-ին՝ 364․8, անցած տարի՝ մոտ 464 մլն։ Միացյալ նահանգների դեպքում ընդգծված անկանոնություն կա։ 2014թ․-ին՝ 5 մլն, 2016թ․-ին՝ 92․7 մլն, 2018թ․-ին՝ 33մլն, 2019թ․-ին՝ 6 մլն, 20-ին՝ 296․3 և 21թ․-ին՝ 391․3 մլն։