Եթե այս թավշյա լապշան, կամ էն, որ «Կարսը երկու ժամից մերը կլինի», դեռ համոզիչ են, ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ ունենք
Հեռու չէ այն օրը, երբ առավոտյան արթնանալով կմիացնենք Մերձավանում արտադրած TVն, կհագենք հայկական կոկորդիլոսի կաշվից կոշիկներն ու իրանա-հայկական Սայնա Արմենիա ավտոմեքենայով, (համալրված Made in Merdzavan հայրենական օդորակիչներով) 10 միլիոն ծառերի շվաքի ներքո կսլանանք օդակայան։ Այնտեղից էլ հայրենական արտադրության օդանավը, որն արտադրում են մասամբ Ստեփանավանում Չեխիայի հետ համատեղ, մասամբ էլ Գյումրիում պարզ չէ թե ով (2018թ-ին Շիրակի մարզպետի ասածից միայն հասկացա, որ անհայտ ներդրողը մեզ ուղղակի ԽՆԴՐՈՒՄ էր այս նախագիծն անենք) կմեկնենք Գյումրի՝ օդային տրամվայով քաղաքը վերից դիտելու։ Այստեղից էլ մինչև չինական 15 միլիարդանոց ներդրումով խելացի քաղաքը հեռու չէ։ Մենակ թե կորպորացիան, որը ՀՀում իբր $15.000.000.000-ի «խելացի» ներդրում էր անելու, ոնց պարզվեց իր կայքէջը վերջին անգամ մի 5 տարի առաջ էր թարմացրել։ Ահա նման «լուրջ» ինվեստորի հետ էինք գործ բռնել....
Ցանկը կարելի է շարունակել։ Ու եթե այս թավշյա լապշան, կամ էն լուրերը, որ «Կարսը երկու ժամից մերը կլինի» շատերին դեռ շարունակում են համոզիչ ու գոտեպնդող ապդեյթ թվալ, ուրեմն մենք արժանի ենք նրան ինչ ունենք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից