Վազգեն Ռշտունու դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․ ԲԴԽ-ն քննում է միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։
ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

















































