Փոլ Սքոուլզ․ «Մանչեսթեր Յունայթեդի» այս կազմը չի ցանկանում լիարժեք աշխատել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, բրիտանացի հեռուստամեկնաբան Փոլ Սքոուլզը դժգոհել է Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի ֆուտբոլիստներից՝ պաշտպանելով գերմանացի մասնագետին։ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում մանչեսթերյան թիմը տանը 1։1 հաշվով էր խաղացել «Սաութհեմփթոնի» հետ։
«Ես դիտում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումները, եւ ակնհայտ է, որ այս կազմի խաղացողները խաղադաշտում զոհողությունների չեն գնում հանուն ակումբի։ Նրանք չեն ցանկանում լիարժեք աշխատել եւ դրսեւորվել, ինչը խելահեղություն է։
«Սաութհեմփթոնի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ոչ մի ջանք չգործադրեցին մրցակցին խանգարելու համար։
Հայտացուցակում կան բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց նրանք խաղադաշտում չեն ցուցադրում իրենց տաղանդը։
Ես Ռալֆ Ռանգնիկի աջակցողների թվում եմ։ Նա անում է հնարավոր ամեն ինչ, սակայն խաղացողները կա՛մ չեն հասկանում նրան, կա՛մ չեն կարողանում, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է BT Sport-ը։
Անգլիայի առաջնության 24 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 5-րդ տեղում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը