Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք. Տիգրան Աբրահամյան
Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Սյունիքում նոր ճանապարհների կառուցման խնդրին:
«Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան և Կապան-Ճակատեն նոր ճանապարհի մասին իշխանության քարոզչամեքենայի պատրաստած տեսանյութերն եմ նայում։
2 ռեպորտաժի գլխավոր ասելիքն է, որ սրանք ավելի լավ, որակյալ, կարճ ճանապարհներ են, քան նախորդները և անվտանգության սպառնալիքների մասով հուսալի են։
Այսինքն՝ ոչինչ որ Գորիս-Կապան-Քաջարան (Շուռնուխով) և Կապան-Ճակատեն ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, ինչի հետևանքով հայկական մեքենաների շարժն այդ հատվածներով այլևս չի իրականացվում։
Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք։
Սրանց ոչ մի ձև չի լինում բացատրել, որ այդ ճանապարհները, ամբողջ տարի ձյան շերտով պատված սարերը, անանցանելի ձորերն ու լեռները մեր հայրենիքի մի հատվածն են։
Մեզ նոր ճանապարհ պետք չի, մեզ սերունդներից փոխանցված հայրենիքը, մեր ինքնասիրության և արժանապատվության վերականգնում է պետք։
Ի վերջո, մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից