Դավիթ Բաբայան. Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ հաշտեցման
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է մեր բոլորի վերջնական նպատակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Դրանով պետք է վերջնականապես լուծվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի. ուզում է, որ հայերը հեռանան Արցախից։ Եվ դա չի թաքցնում։ Ուստի պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, բայց ես հավատում եմ, որ Ադրբեջանը կփորձի տորպեդահարել հայկական կողմի այս բարի նախաձեռնությունը»,- ասաց նախարարը։
«Մենք միշտ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն հասարակությունների հաշտեցման դեպքում։ Ադրբեջանական հասարակությունը, ցավոք, պատրաստ չէ: Այստեղ խնդիրը ժողովուրդը չէ։ Չկան վատ ու լավ ազգեր. կան լավ եւ վատ ղեկավարներ։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք մի պետություն, որը նացիզմը պետական քաղաքականություն է դարձրել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում