Դավիթ Բաբայան. Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Թող դա բոլորն իմանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Դա մեզ համար անընդունելի է։ Ի՞նչ կարող է անել աշխարհը: Ասել՝ միացե՛ք Ադրբեջանի՞ն։ Մենք չենք միանալու, եւ ադրբեջանցիներն ի՞նչ կարող են անել. ջա՞րդ կազմակերպել։ Իհարկե՝ ոչ. Իսկ ոտնձգությունները, ահաբեկչությունը մեզ չեն վախեցնում»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաբայանը նշեց, որ «ՀՀ-ն երբեք պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա»։
ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախարարը նշեց, որ «ուշ թե շուտ ամեն ինչ պարզ կդառնա: Իհարկե, ցանկացած պատերազմ վերլուծության կարիք ունի, բայց՝ ճիշտ, մասնագիտական վերլուծության, ոչ թե շահարկումների։ Մենք նման մոտեցման կողմնակից ենք, եւ կարծում ենք, որ հանձնաժողովն այդ կերպ կմոտենա հարցին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում