Հայաստանի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Ուկրաինայում
Ուկրաինայի Խարկով քաղաքում անցկացված ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարում Հայաստանի
ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, 6 բրոնզե, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ), արծաթե մեդալ՝ Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61կգ), Մենուա Յարիբեկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (79կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` «կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա»։
Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը