Արդարադատության նախարարը հրաժարվել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի քննարկումներին
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարվել է մասնակցել փետրվարի 11-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի քննարկումներին։ Այս մասին հանձնաժողովի նիստի սկզբում հայտարարեց պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նա հայտնեց, որ հրավերին արձագանքել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորություններն այժմ կասեցված են։ Սակայն ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հրաժարվել է մասնակցել։
Նիստի ընթացքում կքննարկվեն դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

















































