Երևանցիների 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը. սոցհարցման տվյալներ
Երևանցիների 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը: Այս մասին վկայում են «GALLUP International»-ի հարցման տվյալները:
«GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, հարցմանը մասնակցել է 800 քաղաքացի։
«Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ՝
Միանշանակ հավանություն եմ տալիս - 6.9 %
ավելի շուտ հավանություն եմ տալիս - 15.6 %
ավելի շուտ հավանություն չեմ տալիս -7.6 %
ընդհանրապես հավանություն չեմ տալիս- 54.6 %
« Այսինքն՝ երևանցիների մոտ 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասաց Արամ Նավասարդյանը:

















































