Փաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից
Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
«Ռուբեն Մաթևոսյան։ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է 1998 թվականին՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով (2011 թվական) և Պատվո շքանշանով (2016 թվական)։
Ռոբերտ Ամիրխանյանին: «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից (1998 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով (2017 թվական):
Նարա Շլեպչյան: Նախագահ Ռոբերտ Քոչարյան կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականի պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հովհաննես Չեքիջյան։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։
Ռաֆայել Քոթանջյան։ 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Էվելինա Շահիրյան։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։
Էդվարդ Միլիտոնյան։ Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում»,- գրել է Ղազարյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից