Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշվեց, որ տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:

















































