Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Նոր Այգեստան
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՆՈՐ ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Համայնքը գտնվում է Մարտակերտից 25 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։
Համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը: Գյուղի տարածքում առկա է «Տնջրե» աղբյուրը, հավելենք, որ գյուղում կա նաև գաջի հանքային պաշար։ Ի դեպ՝ գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Բնակավայրը հիմնադրվել է 1994 թվականի զինադադարից հետո՝ Այգեստանից (Չայլու) բռնագաղթած բնակիչների կողմից։ Բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Մինչև գյուղի թշնամուն հանձնումն այնտեղ բնակվում էր 281 մարդ, համայնքում կար 89 տնտեսություն։ Գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 42 աշակերտ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից