«Մի սպասեք լավ բանի». Գագիկ Առուշանյանը՝ դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին
Մի սպասեք լավ բանի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին դիտարկումներին։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները։
Հարցին՝ արդյոք դատավորներն ունե՞ն աջակցության կարիք, Առուշանյանն ասաց. «Մի սպասեք լավ բանի։ Էս վիճակում, որ նայում ենք, չեմ պատկերացնում լավ բան։ Եթե դատավոր են դատում, արդեն»։
Առուշանյանի պաշտպաններից Ամեն Մելքոնյանն էլ նշեց, որ դատավորներն այսօր ունեն աջակցության կարիք. «Այսօր հասարակությունը հավաքվել է այստեղ, որ դատավորներին աջակցի, էն դատավորներին, որոնք իրենց խիղճն ու հոգին չեն ծախել»։

















































