Հայ կինը կռվում է 86-րդ փողոցում, Նյու Յորք, սեպտեմբեր 1956. Իսկ ի՞նչ պատկանելություն ունեն Հայաստանի ոստիկաններն այսօր
Հայ կինը կռվում է 86-րդ փողոցում, Նյու Յորք, սեպտեմբեր 1956։
Ամերիկացի լուսանկարիչ Վիվիան Մեյերի լուսանկարն է, որը փակցված է Փարիզի քաղաքապետարանի մետրոյի կայարանում։
Վիվիան Մեյերը անհայտ մարդ էր, Ամերիկայում դայակ էր աշխատում, մահացել է 2009-ին: Նրան բացահայտել է ամերիկացի վավերագրող Ջոն Մալուֆը` գտնելով նրա մոտ հարյուր հազար նեգատիվները, որոնցից մեկն էլ էս դրվագն է՝ մի անհայտ հայ կնոջ կյանքից։
Վեճի նյութն անհայտ է: Երևում է, որ ոստիկանի հետ է կռվում, հետևաբար կարող է փողոցային կանոնների հետ կապված լինել։
Ոստիկանի ազգությունը չի շեշտվում, դրա պատճառը կարող է լինել այն, որ ոստիկանների ազգային պատկանելությունն այնտեղ է, որտեղ նրանք ծառայում են։
Իսկ պատկերում երևացող կնոջ ազգությունը նշելը դուռ է բացում նրա մասին երևակայելու։
Ամենայն հավանականությամբ կինը Նյու Յորք է հասել Հայոց ցեղասպանության արդյունքում։ Թուրք ոստիկանների հետ կռիվներից ու սպանդից հետո, մի գործ է ճարել Նյու Յորքի 86-րդ փողոցում ու դրա հետ կապված բախվել է ամերիկացի ոստիկանին։
Այսօր Հայաստանի ոստիկանությունը մի քաղաքացու է բերման ենթարկել ու բացատրություն պահանջել, թե ինչու է «բոզի լաց» արտահայտությունը գործածել Հայաստանի վարչապետի կնոջ մասին խոսելիս։
Հայաստանի այդ այսպես կոչված վարչապետը այն էակն է, որը թուրքերին է հանձնում հայերի տարածքները ու գնում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու ճանապարհով։ Ժխտելու էն մեծ հանցագործությունը, որի պատճառով նկարում պատկերված կինը հայտնվել է Նյու Յորքում ու կռվի մեջ մտել ամերիկացի ոստիկանի հետ։
Եվ Ամերիկայում ծնված ֆրանսիացու ու ավստորհունգարացու խառնուրդ դայակը, որը սիրել է լուսանկարել Նյու Յորքի փողոցները և որին լրիվ պատահաբար բացահայտել է ամերիկացի վավերագրողը, ֆիքսել է հայ կնոջ կյանքից այս դրվագը ու դրվագը հայտնվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոյում, որտեղ ես՝ հայս, լրիվ պատահաբար նկատեցի ու մտորեցի Հայաստանում ոստիկանների հետ մեր այսօրվա վեճերի մասին։
Իսկ ի՞նչ պատկանելություն ունեն Հայաստանի ոստիկաններն այսօր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից