Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ.Իշխան Սաղաթելյան
Մենք արդեն չափից ավելի ենք հանդուրժել այս իշխանությունների կամայականությունները։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչ ուզեմ` կբանակցեմ, արդյունքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը՝ պետականության կորուստ։ ՀՅԴ հիմնադրման 131 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Սաղաթելյանն արձանագրեց, որ այդ գործընթացը հանգեցնելու է Հայաստանի թուրքացման, որը պետք է կասեցնել.
«Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին: Թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք»,-ասաց նա

















































