Մահացել է Արթուր Գրիգորյանը
Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Նա 64 տարեկան էր:
«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,– ինստրագամյան իր էջում գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը։
Tert.am–ի տեղեկություններով, վերջին օրերին նա ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում:
Top-News-ը ցավակցում է Արթուր Գրիգորյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին և երկրպագուներին։

















































