Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար
Ալեն Սիմոնյանի հրամանագրով, Դավիթ Առաքելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այս նշանակումն, ըստ էության, Ալեն Սիմոնյանի առաջին նշանակումն է նախագահի պաշտոնում։
Ի դեպ, Դավիթ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի օգնականն էր, նա հունվարի 31-ին ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։

















































