Ասում էին՝ մեր կենդանուն մի քննադատի, մենք էլ հանգիստ կապրենք, դու էլ. Սայաթ Շիրինյան
Ի՞նչ տարրերի մասին կարող է խոսք լինել։ Ես ոչ թե տարրեր եմ նկատում, այլ սա հենց ուղիղ քաղաքական հետապնդում է, բացահայտ քաղաքական հետապնդում։ Այս մասին քիչ առաջ իր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։
«Բազում անգամ ինձ ասել են՝ էս կենդանուն, մեր կենդանուն մի քննադատի, դու էլ հանգիստ կապրես,մենք էլ հանգիստ կապրենք ։ Այս պահին ուղղակի իրենք շատ հասկանում են, որ շատ մոտ ժամանակներս պրոցեսներ են սկսելու ու ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ շատ շուտով տրվելու է մեր հաղթական իշխանափոխության մեկնարկը, այդ մեկնարկը արդեն իսկ տրված է, հասարակությունը որոշ ժամանակ անց դրա ականատեսը կլինի։ Այդ հասարակության առավել ակտիվ անդամներին իրենք հենց հիմիկվանից փորձում են գլխատել, թեպետ որպես այդպիսին քաղաքական հետապնդումները այնպես չէ, որ նոր են սկսվում կամ սկսվել»,- հավելեց նա։

















































