Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայկական լոլիկը վերացման եզրին է. թուրքական էժան ապրանքի ու թանկ գազի հնարավոր հետևանքները

 

Թուրքական ու պարսկական էժան լոլիկ–վարունգի ֆոնին առանց այդ էլ թանկ հայկական բանջարեղենը կարող է ավելի թանկանալ` վերջնականապես դուրս մղվելով սեփական երկրի շուկայից։ Գյուղմթերքի արտադրության ներկա ու կանխատեսվող խնդիրների մասին Sputnik Արմենիային պատմել են Արարատի մարզի ջերմոցների սեփականատերերը։

Լոլի՞կ, թե՞ հապալաս. գազի թանկացումը նոր հարցերի առաջ է կանգնեցրել հայաստանցի ջերմոցատերերին

Գեղանիստ գյուղում գործող ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյանն արդեն հաշվարկել է` եթե գազի գինն ավելանա ևս 30-35 դրամով, ջերմոցային տնտեսությունները կմնան առանց շահույթի։

«Ջերմոցներում աճեցված 1 կգ պոմիդորի ինքնարժեքը գազի գործող գներով 400-500 դրամ է։ Դրա 70-80 տոկոսը միայն գազի գինն է։ Եթե այն ևս 30-35 տոկոսով ավելանա, մեր շահույթը կհավասարվի զրոյի»,–ասաց տնտեսվարողը։

Նշենք, որ այսօր ջերմատներն ու ջերմոցները գազի 1 խմ–ի դիմաց 107-110 դրամ են վճարում` կախված տվյալ պահին ՀՀ–ում սահմանված դոլարի փոխարժեքից։ Բանն այն է, որ դեռ 2016թ–ից, ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով կառավարությունը որոշել էր որոշակի չափով սուբսիդավորվել գյուղատնտեսական բիզնեսի ծախսած գազի գինը։

Բայց եթե գազը ջերմոցների համար թանկանա մինչև 140 դրամ, ապա տեղական լոլիկի ինքնարժեքը կարող է 700 դրամի հասնել։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյանն էլ նշեց, որ եթե գազի գինը բարձրանա ապրիլից, այս տարվա բերքի գնի վրա այն դեռ չի ազդի, քանի որ մինչ այդ ջեռուցման սեզոնն ավարտված կլինի։ Թանկացման հետևանքները ջերմատներում կզգան արդեն հաջորդ տարի, երբ ստիպված կլինեն որոշել` ցանել լոլիկ, թե չցանել։

«Մյուս տարի արդեն ես կմտածեմ` դնե՞մ ձմեռը պոմիդոր, թե՞ չդնեմ, թե՞ դնեմ գարնանը, որ ավելի քիչ գազ ծախսեմ կամ ոչ թե պոմիդոր–վարունգ դնեմ, այլ ուրիշ բան, օրինակ` հապալաս, որը պահանջում է +5-ից +7 աստիճան, որ քիչ գազի ծախսով, բայց նաև քիչ եկամուտով աշխատեմ։ Որովհետև ջերմոցը կա, հո չե՞ս քանդելու։ Ստիպված պետք է մտածես` ինչ անես»,–ասաց Համբարչյանը։

Փոխարենը գյուղատնտեսները համոզված են` տեղական լոլիկի գինը գազի թանկացումից չի բարձրանա։ Այն ուղղակի բարձրանալու տեղ չունի։ Եթե հարևան երկրներից լոլիկի 1 կգ–ը 300-400 դրամով է գալիս Հայաստան, թանկանալու դեպքում տեղական լոլիկն ուղղակի դուրս կմնա մրցակցությունից։

Թուրքական լոլիկը կլցվի Հայաստան, հայկականը կդառնա դելիկատես

Այս խնդիրն էլ ավելի ակնհայտ կդառնա Թուրքիայի հետ սահմանները բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում։ Շուկայի մասնակիցների համոզմամբ` այդ ժամանակ թուրքական լոլիկն ավելի մեծ թափով կլցվի տեղական շուկա։

«Հիմա էլ ժամանակ է լինում, որ տեղական շուկան ողողվում է թուրքական անհայտ ծագման ապրանքներով։ Խնդրեմ, մոնիթորինգ արեք մեծածախ շուկաներում, կտեսնեք, որ այսօր էլ առանց այդ հարաբերությունների, այդ ներկրումները շատ լուրջ ազդեցություն են ունենում մեր տեղական արտադրանքի գնի վրա»,–ասում է Հրաչյա Բաբախանյանը։

Բանն այն է, որ էժան գյուղմթերքի հատկապես մեծաքանակ ներկրումների ֆոնին տեղական արտադրողներն իրենց տեղը շուկայում չկորցնելու համար ստիպված են լինում իրենց ապրանքի գինը համապատասխանեցնել ներմուծվածի գնին, շատ հաճախ` ի վնաս իրենց։

«Օրինակ` հաշվում ես, որ լոլիկի 1 կգ–ը պետք է վաճառես 700 դրամով, բայց հանկարծ ներմուծվում է թուրքական էժան ապրանք, ու այդ 700 դրամը դառնում է 300-400 դրամ»,–Բաբախանյանը։

Բանն այն է, որ թե՛ թուրքական, թե՛ պարսկական գյուղմթերքի ինքնարժեքը հայկականի համեմատ բավական ցածր է` նախ ի հաշիվ այդ երկրների բնակլիմայական պայմանների, որտեղ ջերմոցներն անգամ ձմռանը միայն անոմալ ցրտերի դեպքում են ջեռուցվում, ապա նաև` այդ երկրներում գյուղմթերքի արտադրության բնագավառին տրվող բազմատեսակ սուբսիդիաների հաշվին։

Կյանքի 35 տարիներից 15-ը այդ բնագավառում անցկացրած Կարեն Համբարչյանը հայկական լոլիկի ապագայի մասին մեր մտահոգությանն ի պատասխան ասաց, որ հայկական լոլիկը չի վերանա, այն ուղղակի կդառնա տարվա մեջ միայն մի քանի ամիս հանդիպող եզակի ապրանք։

«Մենք հիմա տարվա 4 ամիսներին են թուրքական, պարսկական լոլիկ ուտում, մնացած ամիսներին` մերը, էդ դեպքում հակառակն է լինելու` 8 ամիս թուրքական կամ պարսկական ենք ուտելու,մնացած 3-4 ամիսը` մեր խեղճ գյուղացու արտադրանքը։ Որովհետև առանց ջերմոցների տեղական բերք միայն մի երկու ամիս ենք ստանալու»,–նշեց գործարարը։

Գյուղատնտեսությունը վտանգված է, իսկ Հայաստանում նույնիսկ նախարարություն չկա

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայ գործարարների մտահոգությունների ու տխուր կանխատեսումների հետ համամիտ է։ «Թուրքական արտադրանքի ներմուծումը միանշանակ լուրջ հարված կլինի մեր տեղական արտադրողներին։ Իսկ եթե դրան գումարենք նաև գազի գնի շարունակական թանկացումը, ապա սա ուղղակի կործանարար ազդեցություն կունենա ոլորտի վրա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը։

Պետրոսյանը չբացառեց, որ հարևան ոչ բարեկամ երկիրը, ստեղծված իրավիճակից օգտվելով, կարող է անգամ նպատակադրված ձևով կործանել ՀՀ գյուղատնտեսությունը։

Ինչ վերաբերում է պետության գործառույթին, նախկին փոխնախարարն արձանագրեց, որ ՀՀ գործող կառավարությունում այդ ոլորտով զբաղվող գերատեսչություն անգամ չկա, իսկ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող կառույցը միայն փոքր խնդիրների լուծումներ է առաջարկում` առանց խնդիրների խորքային ուսումնասիրության ու իրավիճակի գնահատման։