Սա կարեւոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի եւ կարեւոր է համարում Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի մշակումը:
«Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր ձեռնարկի: Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական եւ իրավական: Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ եւ Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, եւ որոշակի ելակետային դրույթներ նախատեսի այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարեւոր է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ինչ վերաբերում է դրանց գործնական նշանակությանը միջազգային հարաբերություններում, ապա անկեղծ պետք է լինենք եւ գիտակցենք, որ չճանաչված պետության կողմից ներկայացված պահանջները, չեն կարող նույն կշիռն ունենան, ինչ օրինակ ճանաչված պետությունների մասով: Երբ համանման գործողություններ ժամանակին կատարում էր Ադրբեջանը, ապա այդ գործողություններն, իրոք, որոշակի անհարմարություններ էին ստեղծում ներդրողների համար եւ այլն: Ամեն դեպքում ճանաչված եւ չճանաչված երկրների համանման գործողությունները, ցավոք սրտի, նույն ուժն ու ազդեցությունը չունեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով` քաղաքական մակարդակում կարեւոր է այս նախաձեռնությունը, որպեսզի հետագա քաղաքականությունը ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ տարածքները համարում է բռնազավթված. «Սա ինքնին ունի կարեւոր նշանակություն հետագա բանակցային գործընթացի առումով»:
Մելիքյանը չի կարծում, որ այս նախաձեռնությանը որեւէ կերպ կարող են խոչընդոտել Հայաստանի ներկայիս իշխանությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակել եւ այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում