Կարելի՞ է արդյոք մաշկի վիճակից թոքերի քաղցկեղ կասկածել
Թոքերի քաղցկեղը սովորաբար ուշ փուլերում է ախտորոշվում, սակայն այս հիվանդությունը, ինչպես հաստատում է բրիտանական բժշկական «medino» ընկերության առաջատար դեղագործ Ջուլիա Գերինին, կարելի է նկատել նաեւ վաղ փուլում եւ ժամանակին դիմել բժշկի:
Ինչպես գրում է Express-ը, թոքերի քաղցկեղի ժամանակ մաշկի վիճակն այնքան էլ հաճախ չի փոխվում։ Սակայն նման նշաններն ի հայտ են գալիս որպես այլ օրգանների վրա քաղցկեղի տարածման հետեւանք կամ որպես բուժման կողմնակի ազդեցություն։
Մասնագետն անվանել է մաշկային այն 6 ախտանիշները, որոնցից կարելի է թոքերի քաղցկեղ կասկածել, եւ կոչ է արել դրանք դիտարկել բուժող բժշկի հետ։
«Մաշկային ախտանիշներ կարող են լինել մաշկի վրա թեթեւ կապտուկների, բարձրացած բծերի, մաշկի դեղնավուն գույնի, ուժեղ քորի, աչքերի շուրջ ցանի եւ դեմքի մի կեսում կանոնավոր կարմրության առաջացումը»,- ասել է Գերինին:
Նրա խոսքով՝ մաշկի չորությունը կամ քորը միշտ չէ, որ վկայում են օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին։ Սակայն հիվանդության ավելի լուրջ նշանները (օրինակ՝ արյունով հազ կամ շնչարգելություն) պետք է բժշկին այցելելու պատճառ դառնան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից