Լեոնարդո Սպինացոլան այս մրցաշրջանում «Ռոմային» այլեւս չի օգնի
«Ռոմայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Լեոնարդո Սպինացոլան այս մրցաշրջանում այլեւս չի կարողանա օգնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին։ Այդ մասին հայտնել է հռոմեական ակումբի բժիշկ Անդրեա Ֆերետին։
«Աքիլեսյան ջլի վնասվածքը ֆուտբոլիստի համար շատ բարդ վերականգնվող է։ Փորձը ցույց է տվել, որ տեւական ժամանակ է պահանջվում լիարժեք ապաքինումն ու վերականգնումը։ Նա դեռ չի մարզվել խաղադաշտում։ Կարծում եմ՝ Սպինացոլան կվերադառնա հաջորդ մրցաշրջանից առաջ։ Հնարավոր է՝ նա հասցնի մարզավիճակ հավաքել մինչեւ աշխարհի առաջնությունը»,- Ֆերետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Սպինացոլան ոտնաթաթի ծանր վնասվածքը ստացել էր անցած ամռանը, Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման ժամանակ, մի քանի օր անց նա վիրահատվել էր Ֆինլանդիայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը