Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել հինգերորդ եւ վեցերորդ դասարանների դպրոցականների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Դասի ընթացքում պարապմունքներ են անցկացվել։ Առաջին դասը՝ «Խաղաղապահները. ովքե՞ր են նրանք» թեմայով, երկրորդը՝ ականների շարունակական վտանգի պայմաններում վարքագծի կանոնների մասին, երրորդը՝ առաջին բուժօգնության մասին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորեւը։
Որպես դիտողական նյութ՝ ռուս զինծառայողները պրեզենտացիա էին նախապատրաստել խաղաղապահների հիմնական խնդիրների եւ Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության վերաբերյալ։
Աշակերտները բազմաթիվ նոր տեղեկություններ են ստացել ռուս սակրավորների կողմից արդիական ականորսիչների եւ ական հայտնաբերող շների միջոցով տարածքի մաքրման եւ ականազերծման մասին: Որպես տեսողական նյութ՝ ռուս խաղաղապահները պատմել եւ պրեզենտացիա էին նախապատրաստել երեխաների համար խաղաղապահների հիմնական խնդիրների եւ Ռուսաստանում եւ աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում