«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ
Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ
եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության
պայմաններին, առկա իրավիճակին։ Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան
էջը:
Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ։

















































