Բանակի օրը չնշելը նշանակում է պարզ ու բառացի հրաժարվել ՀՀ-ից․ ռազմական գործիչ
Մեր հերոսները նահատակվել են, որ ունենանք անկախ Հայաստան։ Այսօր
թուրքերը շատ հանգիստ կարող են խոսել, որ ՀՀ-ում բանակի 30-ամյակին ոչ ոք
չի տոնում՝ ոչ պաշտոնական մակարդակում, ոչ էլ մարդիկ, այլ բոլորը սգում են
միայն և դրան կարողացել են իրենք հասնել, էս մենք ուզում ենք թուրքերին
ուրախացնե՞լ։ Այս մասին ասուլիսում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Այսօր բանակի օրը չնշելը նշանակում է բառացի հաջորդ մեծ կապիտուլյացիոն
ակտն է ամբողջ ՀՀ-ի համար։ Բանակն է մեր երաշխավորը, բանակի օրը չնշելը դա
նշանակում է պարզ ու բառացի հրաժարվել ՀՀ-ից»,- ասաց Գևորգյանը։

















































