Ես ուրախ եմ, որ այս հպարտվածները հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը․ Իշխանյան
Զայրացած քննարկումներ են ընթանում,որ վաղը, Հայոց բանակի 30 ամյակը չի նշվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հարգելիներս, նախ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, ի՞նչ բանակ, առավել ևս ի՞նչ բանակի տոն։
Երկրորդ, ո՞վ և ովքե՞ր պետք է նշեին այդ օրը։ Մարդիկ, որոնք,կապ չունեն բանակի հետ, դրանց մեծ մասը դասալիքներ են,որոնք ջարդեցին Հայոց բանակի ոգին, պարտության մատնեցին հայոց բանակը, հայրենիքի մաս հանձնեցին, հազարավոր զոհեր տվեցին։ Մարդիկ, որոնց չի հետաքրքրում Արցախից փախստականների ճակատագիրը։
Մարդիկ, որոնք այդ պարտությունից հետո, քեֆ-ուրախությունների մեջ են, իսկ սահմանին կանգնած զինվորները․․․
Այնպես որ, ես ուրախ եմ, որ այս հպարտվածները, անկախ բերված պատճառաբանություններից, հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը։ Այն անարգանք կլիներ , հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների,Հայոց բանակի նկատմամբ։
Առաջարկում եմ, ապագայում նշել Հայոց բանակի օրը միայն պարտության պատասխանատուներին իշխանությունից հեռացնելուց, բանակը վերականգնելուց, ոսոխին , առնվազն Հայաստանի տարածքից հեռացնելուց հետո»,- գրել է Իշխանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը