Դուբայում կկառուցվի աշխարհում ամենամեծ արեգակնային էլեկտրակայանը
Դուբայում ընթացք է տրվել աշխարհում ամենամեծ արեւային էլեկտրակայանի նախագծին: Արեգակնային ճառագայթները որսացող կոլեկտորի բարձրությունը լինելու է 260 մետր:
Այն լինելու է ամենաբարձր նմանատիպ կայանն ամբողջ աշխարհում: Իսկ արեւային էլեկտրակայանի հզորությունը լինելու է մոտ 700 մեգավատտ:
Համեմատության համար նշենք, որ ՀԱԷԿ-ի հզորությունը հազիվ 400 մեգավատտ է:
Արեւային էլեկտրակայանի շինարարությունը կիրականացնեն չինացիներն ու սաուդարաբները:
Հիմա ամենակարեւորը՝ Դուբայի Էմիրությունը ծրագրում է 2030-ին էլէներգիայի պահանջի 25 տոկոսը ծածկել վերականգնվող աղբյուրներից, իսկ 2050-ին՝ 75 տոկոսը:
Իսկ ինչ ենք անում մենք այդ ուղղությամբ: ցավոք՝ ոչինչ, կամ գրեթե ոչինչ:
Արեւի եւ քամու երկիր Հայաստանում այս ուղղությամբ ոչինչ չի արվում:
Top-News.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում