ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դատական նիստը հետաձգվել է՝ վաղը 11։00-ին է շարունակվելու, Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխելու հարցը եւս կքննվի, որից հետո բոլորի համար միասին դատարանը որոշում կկայացնի»,- հայտնեց պաշտպանը։

















































