Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը. Հակակոռուպցիոն կոմիտեն այն անօրինական է գնահատում
ՀՀ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը։ Այս տեղեկությունը հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ: Գործի նախաքննությունն ավարտվել էր եւ ուղարկվել դատախազություն։

















































