300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը իրականացնել անկանխիկ ձևով, նույն եղանակով անել նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:
Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 28 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

















































