Գիտնականները քաղցրից կախվածությունը «վայրկյանների ընթացքում» սպանող բույս են գտել
Գիտնականներն հայտնել են բույսի մասին, որը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը 29 տոկոսով եւ «վայրկյանների ընթացքում» մարել քաղցրավենիքի հանդեպ հակումը, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով Daily Express-ը:
Պարբերականի հրապարակած հոդվածում հաղորդվում է, որ շաքարախտն իրեն չի դրսեւորում, եւ դրա հիմնական նշաններից մեկն արյան մեջ գլյուկոզի մակարդակի խախտումն է։ Սակայն, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, կա մի բույս, որը կարող է շաքարի մակարդակն իջեցնել մինչեւ 29 տոկոսով: Դա անտառային ջինեմնան է։ Այն հնդկական ծագման թուփ է, որն աճում է Ասիայում, Աֆրիկայում եւ Ավստրալիայում, եւ պարբերականը նշում է, որ այն «հազարամյակներ շարունակ» օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, մասնավորապես՝ մալարիայի եւ օձի խայթոցների բուժման համար: Վերջերս բցահայտվել են նաեւ բույսի հակադիաբետիկ հատկությունները։
Ըստ Daily Express-ի մեջբերած հետազոտության` 22 դիաբետիկ հիվանդներից հինգը, ովքեր ջիմնեմա են օգտագործել, «կարողացել են դադարեցնել սովորական դեղամիջոցների ընդունումը եւ բույսի միջոցով պահպանել գլյուկոզի հոմեոստազն արյան մեջ»:
«II տիպի շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ, ովքեր 18-20 ամիս ջիմնեմա են օգտագործել` օրական 400 մգ, արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է 29 տոկոսով»,- ասվում է հոդվածում։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որ խաղողի վազը միացություն է պարունակում, որը «գիմնեմիկ թթու» է կոչվում, որը «մարում է» շաքարի համը են դրանով իսկ ճնշում քաղցրին ձգտումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից